Ապրանքներ

 

NiBK-ի ֆրիկցիոն նյութերի մշակման գլխավոր փիլիսոփայությունը հիմնված է այն փաստի վրա, որ ֆրիկցիոն նյութերի նույնիսկ ամենակատարյալ կազմը ի զորու չէ միանգամայն տարբեր տեսակի ավտոմեքենաների վրա միաժամանակ ապահովել բարձրակարգ արգելակման բոլոր անհրաժեշտ հատկանիշները:

Այդ իսկ պատճառով NiBK-ի յուրաքանչյուր ֆրիկցիոն կազմ անհատապես ընտրված է ավտոմեքենաների որոշակի դասի համար, որտեղ էլ այն օգտագործվում է:

a-b

 Ա. Արգելակման կոճղակներ սկավառակային արգելակների համար

Այս կոճղակները ապահովում են արդյունավետ, գործնականում անաղմուկ արգելակում, փոշոտման ցածր ցուցանիշ, մեքենայի սկավառակների հաճելի և մաքուր տեսք: Ֆրիկցիոնների լայն տեսականին թույլ է տալիս ամենատարբեր տիպի ավտոմեքենաների համար ապահովել արգելակման և վարելու ձևի առավելագույն հարմարավետություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը և մեքենայի արգելակման սկավառակների երկարակեցությունը: Որպես հիմնական նյութեր օգտագործվում են ոչ ասբեստային օրգանական մանրաթելեր(NAO), քիչ ողորկող մանրաթելեր` մետաղի փոքր պարունակությամբ (NALM) և կերամիկական մանրաթելերի մի քանի տեսակ (CEM), այլ ֆրիկցիոն կոմպոնենտների տարբեր տեսակներ: Բոլոր այս ֆրիկցիոնները դասակարգվում են LINK միջազգային ստանդարտի դինամիկ թեստավորման գնահատմամբ՝ “F”-ից “G”: Սա երաշխավորում է վարորդներին անվտանգություն ճանապարհներին, FADE էֆեկտին (արգելակման կորուստ ծայրահեղ իրավիճաներում), ֆրիկցիոնների բարձր դիմադրողականության հաշվին:
a-b

Բ. ԹՄԲՈՒԿԱՅԻՆ ԿՈՃՂԱԿՆԵՐ

Սրանց հիմքում ընկած են օրգանական և երկաթ չպարունակող մանրաթելեր, որոնք հատուկ մշակված են թեթև ավտոմեքենաները անվտանգ և հարմարավետ վարելու համար: Դրանք այնպիսի նյութեր են, որոնք ձայն չեն արձակում, քիչ են փոշոտվում և դիմացկուն են կիրառման մեջ: Դրանք ունեն ցածր մաշեցնող ազդեցություն թմբուկի մակերեսի վրա և կայուն արգելակման գործակից, բարձր ջերմաստիճանի և արագության պայմաններում: Այդ ֆրիկցիոնների հիմնական և կարևորագույն բնութագիրը հարմարավետությունն ու ապահովությունն է:

a-ba-b

Գ. ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ NIBK

1. NiBK ստանդարտ տիպի սկավառակ

  •  Կոնստրուկցիայի ճշգրտություն
  •  Հավասարակշռման բարձր մակարդակ (< 100գր/սմ) եվրոպական ստանդարտներին համապատասխան
  •  Խորհուրդ է տրվում բոլոր տիպի մեքենաների օգտագործման համար (բացի սպորտային մեքենաներից)

2. NiBK պերֆորացված արգելակման սկավառակ

  •  Անցքերը նվազեցնում են սկավառակի վրա ճաքեր առաջանալու հավանականությունը,ջերմային լարվածության դեպքում:
  •  Ապահովում են սկավառակի մաքսիմալ սառեցում և արդյունավետ արգելակում՝ ցածր աշխատանքային ջերմաստիճանի հաշվին:
  •  Թույլ են տալիս խուսափել կոճղակի և սկավառակի աշխատանքային մակերևույթի միջև գազի առաջացումից (թաց արգելակման դեպքում գոլորշու առաջացումից):